Այսօր: Շաբաթ, 25 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 172
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2022 թվականի N 172

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի 3-րդ և 4-րդ   ենթակետերով և հիմք ընդունելով  Սուսաննա Ալբերտի Բաղդասարյանի դիմումը՝

1. Սուսաննա Ալբերտի Բաղդասարյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն  սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ,  Արտավազ գյուղում գտնվող /սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2647346,  կադաստրային ծածկագիր՝ 07-017-171-021/  2,35 հա,   մակերեսով գյուղատնտեսական վարելահողերի համար նախատեսված  հողամասին կից՝  Կոտայք, համայնք Մեղրաձոր, Արտավազ գյուղում գտնվող /սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 13122019-07-0087,  կադաստրային ծածկագիր՝ 07-017-0171-0079/, 1․16252 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ գյուղատնտեսական  այլ հողատեսքերի համար  նախատեսված հողամասը։

2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 148 221 (մեկ հարյուր քառասունութ հազար երկու հարյուր քսանմեկ)  Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -7

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

Դեմ -3

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner