|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2024 թվականի N 473 |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԱԼ-8 ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 07-ի թիվ 38 որոշումը և 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 08 արձանագրությունը`
-
Լենա Մկրտիչի Մկրտչյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26022024-07-0158, կադաստրային ծածկագիր 07-045-0063-0105), համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց, 16-րդ փակուղի թիվ 8/1 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, այլ հողեր հանդիսացող, 0․05 հա մակերեսով հողամասը 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց, 16-րդ փակուղի թիվ 8/1 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125006024 հաշվեհամարին:
-
Լենա Մկրտիչի Մկրտչյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|