09.05.24
📍Ծաղկաձոր համայնքի ղակավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Մայիսի 9-ի կապակցությամբ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Ծաղկաձոր համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրեցին իրենց կյանքը հանուն մեր ազգային երազանքների իրականացման։Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, 44-օրյա ...
Մանրամասն |
|
01.05.24
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս՝ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները:Եվ հայ ազգը լավ գիտի աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ արդար քրտինքով է կառուցել իր տունն ու երկիրը, շենացրել հայրենիքը:Մեր ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի մեր տունը, համայնքը, երկիրը արդար ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելուն։ Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ...
Մանրամասն |
|
29.04.24
Ապրիլի 27-ին Ծաղկաձոր համայնքում նշվեց ՀՀ քաղաքացու օրը
|
Ապրիլի 27֊ին Ծաղկաձոր համայնքում կայացավ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառում֊բանախոսություն։ Միջոցառման գեղարվեստական մասից հետո պատվավոր հյուր Միքայել Մաթևոսյանը հրավիրվեց Ծաղկաձորի` Օրբելի եղբայրների թանգարան`մասնակցելու Ռուբեն Օրբելու ծննդյան տարելիցին նվիրված գիտական համաժաղովին։
|
|
04.04.24
Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառւմ
|
«Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական ուրախ և տոնական միջոցառում ՝ նվիրված 5 տաղավար տոներից Սուրբ Հարությանը: Տոնի խորհրդին համահունչ ձևավորված էր սեղանը, սաները երգեցին, ցույց տվեցին ձեռք բերած գիտելիքները, խանդավառությամբ բացատրեցին տոնի խորհուրդը, ի՞նչ է խորհրդանշում ձուն, նրա կարմիր գույնը և տվեցին զատիկ բառի բացատրությունը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը եզրափակիչ խոսքում կարևորեց քրիստոնեության դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում և հորդորեց պահել, հզորացնել հավատը առ Հիսուս Քրիստոս:
|
|
31.03.24
Ճրագալույցի Սուրբ Պատարագ
|
«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» ԲԱՐԻ ԱՎԵՏԻՍ ԲՈԼՈՐԻՍ
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |