Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.24 📍Ծաղկաձոր համայնքի ղակավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Մայիսի 9-ի կապակցությամբ
 Սիրելի՛ հայրենակիցներ, Ծաղկաձոր համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրեցին իրենց կյանքը հանուն մեր ազգային երազանքների իրականացման։Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, 44-օրյա ... Մանրամասն
01.05.24 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս՝ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները:Եվ հայ ազգը լավ գիտի աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ արդար քրտինքով է կառուցել իր տունն ու երկիրը, շենացրել հայրենիքը:Մեր ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի մեր տունը, համայնքը, երկիրը արդար ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելուն։ Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ... Մանրամասն
29.04.24 Ապրիլի 27-ին Ծաղկաձոր համայնքում նշվեց ՀՀ քաղաքացու օրը
Ապրիլի 27֊ին Ծաղկաձոր համայնքում կայացավ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառում֊բանախոսություն։
Միջոցառման գեղարվեստական մասից հետո պատվավոր հյուր Միքայել Մաթևոսյանը հրավիրվեց Ծաղկաձորի` Օրբելի եղբայրների թանգարան`մասնակցելու Ռուբեն Օրբելու ծննդյան տարելիցին նվիրված գիտական համաժաղովին։
04.04.24 Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառւմ
📍 «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական ուրախ և տոնական միջոցառում ՝ նվիրված 5 տաղավար տոներից Սուրբ Հարությանը:
👼Տոնի խորհրդին համահունչ ձևավորված էր սեղանը, սաները երգեցին, ցույց տվեցին ձեռք բերած գիտելիքները, խանդավառությամբ բացատրեցին տոնի խորհուրդը, ի՞նչ է խորհրդանշում ձուն, նրա կարմիր գույնը և տվեցին զատիկ բառի բացատրությունը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
📌Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը եզրափակիչ խոսքում կարևորեց քրիստոնեության դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում և հորդորեց պահել, հզորացնել հավատը առ 🙏Հիսուս Քրիստոս:
31.03.24 Ճրագալույցի Սուրբ Պատարագ
📣🙏⛪️«Քրիստոս հարյավ ի մեռելոց».
«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»
 🟢Հողմը փչեց ի հարավեն,Ազատվեցին դաշտք ձյուներեն,Բերկրություն է ամեն տղոց,📣🙏⛪️«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
🟢Առուները խոխոջացին,Ծառերն ահա բողբոջեցին,Օդը լի է ձայնիվ թռչնոց,📣🙏⛪️«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
🟢Տղա, աղջիկ ուրախ, զվարթ,Փթթեցին զերդ կոկոմ վարդ,Ոխ, քեն չունի սիրտը մարդոց📣🙏⛪️«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
👼ԲԱՐԻ ԱՎԵՏԻՍ ԲՈԼՈՐԻՍ👼
24.03.24 Ծաղկազարդ

🌿🙏⛪️🌿Բարի և Օրհնյալ Ծաղկազարդ🌿⛪️🙏🌿

📅Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է 🌿Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` 🌱ձիթենու և 🌱արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով.
✅ «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:
🌱🌿Ծաղկազարդը հռչակվել է նաև 👦👧մանուկների 👼Օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով.
✅«Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner