Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով , հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 14 նոյեմբերի 2022 թվականի N 196 որոշումը. հիմք ընդունելով Արսեն Գագիկի Բադալյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝
1. Արսեն Գագիկի Բադալյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Պահլավունյաց փողոց թիվ 98/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 18102022-07-0148 , կադաստրային ծածկագիր 07-005-0020-0122) 0․05 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին կից, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Պահլավունյաց փողոց թիվ 98/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122022-07-0098, կադաստրային ծածկագիր 07-005-0020-0140), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող,հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0.0153 հա մակերեսով ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով`2 475 020 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Ընդլայնման հետևանքով առաջացած 0,0653 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Պահլավունյաց փողոց թիվ 98/1:
3. Արսեն Գագիկի Բադալյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:
4. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Պահլավունյաց փողոց թիվ 98/2 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները`որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին: