Այսօր: Ուրբաթ, 2 Մայիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 03-Ի N 175 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և   հիմք ընդունելով այն հանգամանքները, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 03-ի «Հասցե տրամադրելու մասին» N 175 որոշման վարչական վաույթի  նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ (ապացույց) նույն որոշման մեջ նշված 68594հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-010-0100-0051, ներկայիս հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Աղավնաձոր, հողամաս 3) հողամասը «Հատուկպայթշին» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի  հոկտեմբերի 03-ին N ԱՏ-03102024-07-0258 տեղեկանքի համաձայն թիվ  07-010-0100-0051 կադաստրային ծածկագրով գույքը համայնքի սեփականություն է և դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցում (հաշվառում) կատարված չէ, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 07-010-0100-0051 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրվել է նոր հասցե.

1  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 03-ի «հասցե տրամադրելու մասին» N 175 որոշումը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

           


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան   Ռուզաննա Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner