Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով «ԱՐԱՏՏԱ ՀՈՏԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Արմեն Գարագաշյանի դիմումը 1․«ԱՐԱՏՏԱ ՀՈՏԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 50 / հիսուն/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Անտառային փողոց 2-րդ թաղամաս, 4/22 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,02345 հա (ծածկագիր 07-005-0026-0092) մակերեսով հողամասը , տարեկան վարձաչափը 30 000 ( երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ․
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից: |