Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 488
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 488

«ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ծաղկաձոր համայնքի «Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023թվականի նոյեմբերի 23-ին հայտարարված  «ԾՄՆՈՒՀ-ԳՀԱՊՁԲ-24/1» ծածկագրով ընթացակարգի 2,4,10,14,17,20,24,31,32,33,34,49  չափաբաժինների արդյունքում Ծաղկաձոր համայնքի «Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի  նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  (այսուհետ՝ Գնորդ) և «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Վաճառող) միջև 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կնքվել է թիվ «ԾՄՆՈՒՀ-ԳՀԱՊՁԲ-24/1-3» ծածկագրով սննդամթերքի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):  
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետը և Պայմանագրի 8.3 կետը՝ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ 01059264) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի իրական շահառու հանդիսացող անձը, հանդիսանում է մի շարք ընկերությունների իրական շահառու, որոնք ներառված են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք  չունեցող  մասնակիցների ցուցակում: Համաձայն Հայաստանի  Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն  որոշմամբ  սահմանված «Գնումների գործընթացի  կազմակերպման  կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է  վերջինիս  հետ  փոխկապակցված  անձանց  գնումների գործընթացին մասնակցության իրավունքի  սահմանափակման:»:

    Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը  թույլատրվում  է  օրենքով  կամ  կողմերի  համաձայնությամբ, պայմանագիրը  համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և իրավական կարգավորումները,  Գնորդը թիվ «ԾՄՆՈՒՀ-ԳՀԱՊՁԲ-24/1-3» ծածկագրով պայմանագրի 2,4,10,14,17,20,24,31,32,33,34,49  չափաբաժինները համարում է միակողմանի մասնակի լուծված՝ 2755753 /երկումիլիոնյոթհարյուրհիսունհինգհազարյոթ  հարյուրհիսուներեք/ ՀՀ դրամ գումարի չափով:

    Պատշաճ ծանուցումն ապահովելու   նպատակով կիրառվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության      2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ     հաստատված «Գնումների գործընթացի   կազմակերպման   մասին»   Կարգի    33-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված դրույթները, համաձայն որի՝ «պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու  մասին  ծանուցումը  տեղեկագրում  հրապարակվելու  օրը  ուղարկվում է  նաև  պայմանագիր կնքած  անձի  էլեկտրոնային փոստին»: 

 2024 թվականի ապրիլի 19-ին  Գնորդը  պայմանագիրը  միակողմանի  մասնակի լուծելու  մասին  ծանուցումը   հրապարակել  է տեղեկագրում և
  ուղարկել  Վաճառողի  էլեկտրոնային  փոստին: 
 Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի   6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

 

1.  «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը  (ՀՎՀՀ՝  01059264)  երկու տարի  ժամկետով  ներառել  գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2.Սույն որոշման օրինակը ուղարկել  «ԿԱՈՒՊԵՐՖՈՒԴ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը և Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների  նախարարությանը:

3. Սույն որոշման  կատարման նկատմամբ  հսկողությունը  իրականացնում  է  Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

 4. Սույն որոշումը կարող է դատական  կարգով բողոքարկվել՝ այն  ստանալու պահից  հաշված երեսուն  օրացուցային  օրվա  ընթացքում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner