Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
Ջո Մաջարյանին և Կարինա Լեյլա Եզեգուլյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 30032022-07-0147) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Արտավազ, գ. Փյունիկ 1-ին փողոց, 37 հասցեում գտնվող 0.18 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,115 հա մակերեսով (առանձնացվող հատված 1) հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Արտավազ, գ. Փյունիկ 1-ին փողոց, 1-ին նրբանցքի 1-ին փակուղի, 16 հողամաս , իսկ մնացած 0.065 հա մակերեսով (առանձնացվող հատված 2) հողամասի հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Արտավազ, գ. Փյունիկ 1-ին փողոց, 1-ին նրբանցքի 1-ին փակուղի, 18 հողամաս :