Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքները, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 03-ի «Հասցե տրամադրելու մասին» N 175 որոշման վարչական վաույթի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ (ապացույց) նույն որոշման մեջ նշված 6․8594հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-010-0100-0051, ներկայիս հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Աղավնաձոր, հողամաս 3) հողամասը «Հատուկպայթշին» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 03-ին N ԱՏ-03102024-07-0258 տեղեկանքի համաձայն թիվ 07-010-0100-0051 կադաստրային ծածկագրով գույքը համայնքի սեփականություն է և դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցում (հաշվառում) կատարված չէ, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 07-010-0100-0051 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրվել է նոր հասցե.
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 03-ի «հասցե տրամադրելու մասին» N 175 որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։