Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 544
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2023 թվականի N 544

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԱԼ-1 ԼՈՏԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական  ինքնակառավարման   մասին»   օրենքի 35-րդ  հոդվածի   1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի թիվ 53 որոշումը և 2023 թվականի հունիսի 12-ի թիվ 01 արձանագրությունը`

  1. <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> ՍՊԸ-ին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության  իրավունքի  գրանցման վկայական  N 15032022-07-0170, կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226), համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց թիվ 73 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 3.759125 հա մակերեսով հողամասը 395 227 000 (երեք հարյուր իննսունհինգ միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
  2. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց թիվ 73 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 46 000 (քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
  3. <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> ՍՊԸ-ի հետ  կնքել հողամասի օտարման պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner