Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով «Ռեզորթ Մեդիա » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Հայկ Գևորգյանի դիմումը 1 «Ռեզորթ Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով / / տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 75/3 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող տարածքներ, հանգստի համար նախատեսված 0,000225 հա (ծածկագիր 07-005-0016-0272) մակերեսով հողամասը , տարեկան վարձաչափը 10 000 ( տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ , գովազդային վահանակ տեղադրելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից: |