Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 դեկտեմբերի 2022 թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի  4-րդ և 7-րդ   ենթակետերով  հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 14 նոյեմբերի 2022 թվականի N 195 որոշումը. հիմք ընդունելով <<Կապիտալ Բիլդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Գունդակչյանի  դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1. <<Կապիտալ Բիլդ>> ՍՊԸ-ին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Վլադիմիր Հարությունյան փողոց թիվ 2/10 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական 23092021-07-0166 , կադաստրային ծածկագիր 07-005-0025-00951.2454 հա մակերեսով բնակավայրերի, հատուկ պահպանվող տարածքների, բնակելի կառուցապատման, հանգստի համար նախատեսված հողամասին կից, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Տանձաղբյուրի փողոց թիվ 9/5  հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 06122022-07-0089, կադաստրային ծածկագիր 07-005-0025-0117), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող,հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0.0167 հա մակերեսով ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով`2 701 492 (երկու միլիոն յոթ հարյուր մեկ հազար չորս հարյուր իննսուներկու )  Հայաստանի Հանրապետության դրամ:

2.Ընդլայնման հետևանքով առաջացած 1.2621 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Վլադիմիր Հարությունյան փողոց թիվ 2/10:

3. <<Կապիտալ Բիլդ>> ՍՊԸ-ի   հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

4. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Տանձաղբյուրի փողոց թիվ 9/5  հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները`որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
(309.21 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner