Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

«ՀԱԶԱՐԱՇԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից 2024թվականի ապրիլի 10-ին հայտարարված  «ԾՔ-ԳՀԽԱՇՁԲ-24/6» ծածկագրով ընթացակարգին «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է մասնակցության  հայտ: Ընթացակարգի առաջին տեղ զբաղեցրած մասնակից «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը գնահատելիս գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ,մասնավորապես՝  «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 74.37 % մասնակցությամբ  իրական շահառու հանդիսացող Գուրգեն Հակոբյանին փոխկապակցված անձը՝ Տաթևիկ Գուրգենի Հակոբյանը հանդիսանում է «ՄԱՌՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրական շահառու,իսկ տվյալ կազմակերպությունը 10.01.2023թ.- 10.01.2025թ. ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 04/05/17թ. N 526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման կարգի>>  67-րդ կետը,2024թվականի ապրիլի 18-ին հարցում է ներկայացրել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: 2024թվականի ապրիլի 22-ին գործակակության կողմից տրամադրվել են «ՀԱԶԱՐԱՇԵՆ» (ՀՎՀՀ՝  01816381) և «ՄԱՌՔ» (ՀՎՀՀ՝  01236957) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ,որոնց համաձայն հաստատվել են վերը նշված հիմնավորումները: «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում...»: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Կարգ) 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:

  Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը  գնահատվել է՝ անբավարար և մերժվել է, որի արդյունքում «ԾՔ-ԳՀԽԱՇՁԲ-24/6»  ծածկագրով ընթացակարգը հայտարարվել է չկայացած՝ «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի  1-ին  մասի 4-րդ կետի հիման վրա: 

    Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի   6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

1.  «ՀԱԶԱՐԱՇԵՆ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը  (ՀՎՀՀ՝  01816381)  երկու տարի  ժամկետով  ներառել  գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2.Սույն որոշման օրինակը ուղարկել  «ՀԱԶԱՐԱՇԵՆ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը և Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների  նախարարությանը:

3. Սույն որոշման  կատարման նկատմամբ  հսկողությունը  իրականացնում  է  Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

 4. Սույն որոշումը կարող է դատական  կարգով բողոքարկվել՝ այն  ստանալու պահից  հաշված երեսուն  օրացուցային  օրվա  ընթացքում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արփինե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner