Օրակարգում՝
1. Հարկերի հավաքագրում,
Հանձնարարվեց կազմել և ուղարկել ծանուցումներ պարտավորություններ ունեցող հարկատուներին:
2. Ճանապարհների մաքրում, հարթեցում:
Հանձնարարվեց վերջին օրերին տեղացած ձյան կուտակումներից և ճանապարհների արգելափակումներից խուսափելու համար արագ և օպերատիվ կազմակերպել ձյան մաքրման աշխատանքները: Գարնանային սեզոնին գյուղամիջյան և դաշտային ճանապարհները հարթեցնել:
3. Ինքնակամ շինությունների նկատմամբ վերահսկողություն:
Հանձնարարվեց վարչական ղեկավարներին վերահսկողություն տանել ինքնակամ շինությունների նկատմամբ, հայտնաբերելու դեպքում հանձնարարել դադարեցնել շինարարությունը և տեղեկացնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին:
4. Սիլիտրայի սուբսիդավորման գործընթացը:
Հանձնարարվեց բացել հաշվեհամարներ սիլիտրայի սուբսիդավորման համար բնակիչների կողմից վճարումներ կատարելու համար: |