Օրակարգում՝
1. Հարկերի և տուրքերի հավաքագրում:
Հանձնարարվեց՝ ձեռնարկել միջոցներ հարկերի և տուրքերի հավաքագրման ուղղությամբ, շարունակել ծանուցումներ ուղարկել պարտապաններին:
2. Ինքնակամ կառույցների հայտնաբերում և օրինականացման գործընթացների կազմակերպում:
Հանձնարարվեց վարչական ղեկավարներին և քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցներին վերահսկողություն տանել ինքնակամ շինությունների նկատմամբ, ձեռնարկել միջոցներ ինքնակամ կառույցները ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնաբերելու դեպքում հանձնարարել դադարեցնել շինարարությունը և տեղեկացնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին և իրականացնել օրինականացման գործընթաց:
3. Վարչական նստավայրերի համար գույքի ձեռք բերում:
Հանձնարարվեց վարչական ղեկավարներին՝ անհրաժեշտ գույքի ցուցակները ներկայացնել աշխատակազմին՝ ձեռք բերման գործընթացը կազմակերպելու համար։
4. Սահմանված վայրերից դուրս աղբի թափման նկատմամբ վերահսկողություն:
Հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել սահմանված վայրերից դուրս աղբի թափման դեպքերը կանխելու ուղղությամբ:
|