Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ 4-րդ և 11-րդ կետերով `
1. <<Մայլենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գործունեության հասցեն` Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց, թիվ 92/ տրամադրել՝
1) 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հանրային սնունդ կազմակերպելու և իրացնելու թույլտվություն՝ 77 քմ տարածքում,
2) 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ոգելից խմիչքների վաճառք կամ իրացում կազմակերպելու թույլտվություն՝ 49.7 քմ տարածքում,
3) 2023 թվականի ընթացքում սաունայի գործունեություն կազմակերպելու թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: