Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 1707 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղակաձոր քաղաքի Օրբելի եղբայրներ թիվ 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսցող ՝ անշարժ գույքը՝ 339,66 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 0,061 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման հողամասը /սեփականության վկայական N 07082018-07-0054, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0003-0012/ նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ մինչև նոր վարչական շենքի կառուցումը և շահագործումը անհատույց օգտագործելու պայմանով ։
3․ Համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|