Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածքվ և հիմք ընդունելով Հովհաննես Զաքարյանի դիմումը՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականիհոկտեմբերի 14-ի <<Համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին>> թիվ 167 որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերը։
2․ Հովհաննես Աշոտի Զաքարյանին վերադարձնել Մեղրաձոր գյուղի 1,054188 հա մակերեսով գյուղատնտեսական արոտավայրի համար նախատեսված հողամասի աճուրդի նախավճարը՝ 700000 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, մասնակցության վճարը՝ 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։ |