Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Թամարա Անդրանիկի Հակոբյանի դիմումը՝ 1. Թամարա Անդրանիկի Հակոբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր, գյուղ Գոռգոչ 5-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-045-0203-0030/ 0․06 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, գյուղ Գոռգոչ 5-րդ փողոց, 4 /1 հողամաս հասցեում գտնվող 0․0 2հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 375540 (երեք հարյուր յոթանասուն հինգ հազար հինգ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ |