Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Դավիթ Արզասի Կարապետյանի դիմումը՝ Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով Դավիթ Արզասի Կարապետյանին ավտոտնակ կառուցելու նպատակով օգտագործման տրամադրել համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց, թիվ 68/13 հասցեում գտնվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0.002 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող հողամասը՝ 5000/ հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով: |