Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա   ստանալու   նպատակով  հետևյալ ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ համաձայն հավելվածների՝

1) Հավելված 1՝     Ծաղկաձոր  համայնքի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ,

2) Հավելված 2՝   Ծաղկաձոր համայնքի Խաչիկ Մուրադյան փողոցի մի մասի և Մհեր Մկրտչյան փողոցին զուգահեռ ճանապարհի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման  աշխատանքներ,

3) Հավելված 3՝   Ծաղկաձոր համայնքի Սարալանջի փողոցից դեպի Նոր Թաղամաս տանող ճանապարհի  և Նոր Թաղամասի փողոցների կառուցման  և կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման  աշխատանքներ,

4) Հավելված 4՝    Ծաղկաձոր  համայնքում խաղահրապարակի կառուցման և դպրոցի բակի ցանկապատի և հենապատի բարեկարգման աշխատանքներ,

5) Հավելված 5՝     Ծաղկաձոր  համայնքի  տարածքում կանգառների կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքներ,

6) Հավելված 6՝    Ծաղկաձոր համայնքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքներ,

7) Հավելված 7՝    Ծաղկաձոր  համայնքի  <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>> Համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքներ,

8) Հավելված 8՝     Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի  1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներում ջրահեռացման  առուների  հիմնանորոգման աշխատանքներ,

9) Հավելված 9՝   Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի 1-ին  փողոցի, Հանքավան  գյուղի  3-րդ փողոցի  և Փյունիկ գյուղի  1-ին  փողոցի  4-րդ նրբանցքի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,

10) Հավելված 10՝  Ծաղկաձոր համայնքի Արտավազ  գյուղի 1-ին փողոցի  2-րդ փակուղու ,  1-ին փողոցի   2-րդ նրբանցքի և  2-րդ փողոցների  կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,

11) Հավելված 11՝   Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ  գյուղի  4-րդ  փողոցի  կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,

12) Հավելված 12՝  Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի  2-րդ, 5-րդ և 8-րդ  փողոցների  կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,

13) Հավելված 13՝   Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի  1-ին փողոց, 1-ին փողոց 11 նրբանցք, 11 փողոց 4-րդ նրբանք, 9-րդ փողոց 4-րդ նրբանցք և  9-րդ փողոցներում, Արտավազ գյուղի 2-րդ փողոցում և Մարմարիկ գյուղի 4-րդ փողոցում   ջրահեռացման  առուների  հիմնանորոգման աշխատանքներ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner