Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման 13-րդ և 17-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 08-ի N 111 եզրակացությունը և հողամասի համասեփականատերերի համատեղ դիմումը՝ 1․ Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Մարմարիկ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր 07-044-0104-0041) 0,04 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական վարելահողերի համար նախատեսված հողամասից փոխել և պատկերել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամաս:
2․ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը: |