Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Արսեն Գագիկի Բադալյանի դիմումը՝ 1. Արսեն Գագիկի Բադալյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, 98/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0122/ 0․05 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 98/2 հասցեում գտնվող 0․0153 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 475 020 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար քսան) Հայաստանի Հանրապետության դրամ: |