Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 7 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. Գումար վերադարձնելու մասին:
3. Համայնքի սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին:
5. Համայնքային սեփականություն համարվող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
6. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
7. Ծաղկաձոր համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
8. <<Դու մենակ չես>> մարդասիրական հասարակական կազմակերպությանը գումար տրամադրելու մասին:
9. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 76 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
|