Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 դեկտեմբերի 2022 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 202288YBWG  և հիմք ընդունելով  Պողոս Արամայիսի Խաչատրյանի դիմումը`

  1. Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․ Նոր թաղամաս 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող, Պողոս Արամայիսի Խաչատրյանին և Սյուզաննա Հենրիկի Դավթյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար 07102014-07-0044)  հողամասում ինքնակամ կառուցված ընդհանուր 119,66 քառ.մ արտաքին մակերեսով շինությունը:
  2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  3. Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 326 074 (Երեք հարյուր քսանվեց հազար յոթանասունչորս ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
  4. Ինքնակամ բացված թվով 2 պատուհանի օրինականացման համար սահմանել վճար` 20․000 (Քսան հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Բաբայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner