Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հետևյալ ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ համաձայն հավելվածների՝
1) Հավելված1՝ Ծաղկաձոր համայնքում սգո սրահի կառուցում,
2) Հավելված 2՝ Ծաղկաձոր համայնքի Վ.Հարությունյան փողոցի հենապատերի վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ,
3) Հավելված 3՝ Ծաղկաձոր համայնքի Խ.Կեչառեցի փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցում և Սարալանջի փողոցում կոյուղու կառուցում,
4) Հավելված 4՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 3-րդ, 9-րդ և 11-րդ փողոցների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատում,
5) Հավելված 5՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 1-ին և 3-րդ փողոցների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատում,
6) Հավելված 6՝ Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի 7-րդ, 9-րդ փողոցների և 11-րդ փողոց 1-ին փակուղու փողոցների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատում,
7) Հավելված 7՝ Ծաղկաձոր համայնքի Արտավազ և Փյունիկ բնակավայրերի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում,
8) Հավելված 8՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի խողովակների նորոգում և ջրավազանների կառուցում,
9) Հավելված 9՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի մշակույթի տան մասնակի վերանորոգում
10) Հավելված 10՝ Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի գազաֆիկացում։ |