Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 2 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
4. <<Դու մենակ չես>> մարդասիրական հասարակական կազմակերպությանը դրամական աջակցություն տրամադրելու մասին:
5. <<Հայաստանի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանը անդամակցելու և անդամավճար վճարելու հարցը քննարկելու մասին:
6. Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին:
7. Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
8. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 124 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
|