Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1-րդ և 76-րդ հոդվածներով՝ 1.Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն համարվող հետևյալ հողամասերը՝
1) Քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց, թիվ 5/8 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,0028 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0753/,
2) Քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց, թիվ 5/9 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,2698 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0756/,
3) Քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց, թիվ 5/10 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,00271 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0755/,
4) Քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց, թիվ 5/11 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,002711 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0754/:
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանել 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|