Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 6-րդ, 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով յանի դիմումը՝ 1. Սարգիս Գուրգենի Ավետիսյանին, Արեգնազ Ցոլակի Հովհաննիսյանին, Գուրգեն Դերենիկի Ավետիսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, 4-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0019-0003/ 0․05 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, 4-րդ փակուղի, թիվ 5 հասցեում գտնվող 0․01478 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 390 901 (երկու միլիոն երեք հարյուր իննսուն հազար ինը հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ |