Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 3 հերթական նիստի օրակարգը`
1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի /ակտիվների և պարտավորությունների/ ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
2. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը և արտոնությունները սահմանելու մասին:
3. <<Դու մենակ չես>> հասարակական կազմակերպությանը դրամական աջակցություն տրամադրելու մասին:
4. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
8. <<Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատակեկան մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության բակային տարածքի և շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համաձայնություն տալու մասին:
9. Ծաղկաձոր համայնքի Խաչիկ Մուրադյան փողոցի ասֆալտապատման, մայթի կառուցման աշխատանքներ իրականացնելու համաձայնություն տալու մասին:
10. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին: