|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2022 թվականի N 89 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԵՎ /ԿԱՄ/ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ / ԿԱՄ/ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը և/կամ/ հողամասը անհատույց և / կամ/ նվիրատվության իրավունքով օտարման դեպքում գրանցման համար անհրաժեշտ ծախսերը (գույքի և /կամ/ հողամասի հաշվառման, քարտեզագրման, չափագրման աշխատանքների, իրավունքի պետական գրանցման և այլ ծախսեր) կատարվում են ձեռքբերողի կողմից։ 2. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18 -ի <<Համայնքյին սեփականություն հանդիսացող գույքի և հողամասի գրանցման ծախսերի մասին>> թիվ 74 որոշման։ |
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|