Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածով.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի երդման արարողությունը անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝ ք. Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք, նիստերի դահլիճ/:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին, Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզպետին, մարզպետարանի ներկայացուցիչներին, Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլ անձանց:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը վերապահել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: