26.05.23
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի ՛ շրջանավարտներ՝ 2022-2023 ուս.տարվա 9-րդ և 12-րդ դասարանցիներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ Վերջին զանգի տոնի առթիվ:Այսօր Ձեր կյանքի կարևոր շրջափուլերից մեկն է՝ դպրոցական ուսումնառության ավարտը:Դուք թևակոխում եք կյանքի նոր փուլ, որն անկասկած իր անխուսափելի մարտահրավերներն է նետելու:Հիշե՛ք, որ յուրաքանչյուրիդ հաջողությունն ու հաղթանակը ամուր մի քար է հայրենիքի կայացման հիմքում:Պետությունն ամեն հնարավոր պայման ստեղծում է գալիք սերնդի ինքնակայացման ...
Մանրամասն |
|
27.04.23
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության ...
Մանրամասն |
|
26.04.23
ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
|
Ծաղկաձոր համայնքի՛ հարգելի բնակիչներՏեղեկացնում ենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ,GIZ) և ՀՀ տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) նոր փուլով հայտարարում է ծրագրային հայտ-առաջարկների կանչ:Համայնքային ծրագրերի արժեքը կարող է լինել 4-16 մլն ՀՀ դրամ, իսկ միջհամայնքային ծրագրերը՝ 24մլն ՀՀ դրամ։ Խնդրում ենք գաղափարները և առաջարկները ներկայացնել՝ Ծաղկաձորի համայնքապետարան, մինչև 2023 թվականի մայիսի 4-ը ։Հարցերի, առաջարկների և մանրամասների համար ...
Մանրամասն |
|
13.04.23
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ Հաշվի առնելով 2021-2022թվականների թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը՝ ներկայացնում ենք թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման հուշաթերթը, ինչպես նաև 2021-2022թվականների վերլուծությունը՝ ըստ թունավորումների զարգացման պատճառների:
|
|
07.04.23
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Երևանի «Ռուսական գրքի տունը» կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթ: Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին: Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան մասնագիտական փորձառություն անցնել բիզնեսի, արդյունաբերության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջատար ընկերություններում և պետական կառավարման համակարգում, իսկ մրցանակակիրները նաև մասնագիտական կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում: Մանրամասների համար կարող եք դիմել Ծաղկաձորի համայնքապետարան (0223 6 04 02 / 060 70 30 00)
|
|
08.02.23
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 02-Ի N 135-Ն ՈՐՈՇՈՒՄ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Կառավարության 2023թ. փետրվարի 02-ի N 135-Ն որոշումը՝ ՀՀ Կառավարության 06.12.2018 թ. «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասի տեղեկություն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |