Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.06.24 Տեղի ունեցավ հանդիպում-իրազեկում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով: Նշվածի համատեքստում աշխատանքային խմբի անդամներն այսօր մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այցելել են Ծաղկաձոր խոշորացված համայնք, հանդիպել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին և ներկայացրել բնակապահովման ծրագիրը: Ծրագրի շահառու կդառնան այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, ... Մանրամասն
31.05.24 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր:
📢Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարգելի՛ հայրենակիցներ
ՀՀ կառավարության 16 մայիսի 2024 թվականի N 710-Լ որոշման համաձայն՝ ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Ծրագրի նկարագրին, փուլային առանձնահատկություններին, ըստ բնակավայրերի աջակցության չափին կարող եք ծանոթանալ հաևըալ հղումներով՝
28.05.24 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:Սա մի բացառիկ իրադարձություն էր, որի մասին հայ ազգը երազել էր դարեր, և որի համար իրենց զոհաբերեցին ազգի լավագույն զավակները: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը շրջեց պատմության անիվը և շրջեց ցանկալի ուղղությամբ:Հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը կարևորագույն նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ: Այս պատմական և հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձությունն իրականություն դարձավ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի և հատկապես՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մենք հիմք դրեցինք հայոց նոր և անկախ պետականությանը:Անցյալի ... Մանրամասն
24.05.24 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ:Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց: Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր և անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:Անցյալում մնացին անհոգ մանկությունն ու պատանեկությունը, առջևում են՝ հասուն կյանքի տարիները և ձեզ սպասում է վերելքներով ու վայրէջքներով լի կյանք, որի դժվարությունները հաղթահարելու համար ձեզանից կպահանջվի լինել գիտելիքներով ու բարոյական բարձր հատկանիշներով ... Մանրամասն
22.05.24 Միջոցառում «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց»-ում:
📅Հունիսի 23-ին «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց»-ում տեղի ունեցավ միջոցառում՝ «Հայի անկոտրում ոգին» 📜խորագրով:
📌Արվեստի դպրոցի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով ներկաներին բազում հաճելի և հուզիչ պահեր պարգևեցին: Ներկայացվեց հայ ժողովրդի անցած դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը, արժևորվեց հայկական մշակույթի և ավանդույթների պահպանման դերն ու նշանակությունը:
✅Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանօրինակ միջոցառումների դերը, քանի որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսել վաղ տարիքից:
09.05.24 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Մայիսի 9-ի կապակցությամբ
 Սիրելի՛ հայրենակիցներ, Ծաղկաձոր համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրեցին իրենց կյանքը հանուն մեր ազգային երազանքների իրականացման։Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, 44-օրյա ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner