«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) 12-րդ, 13-րդ հոդվածի, 16-րդ հոդվացի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2015թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2023թ. փետրվարի 6-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ9) տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում(2-րդ հանրային քննարկում):