«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվացի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Մեղրաձոր 7-րդ փողոց 2-րդ շենք) տեղի կունենա «ՀՐԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Գոմուռի ավազակուճային խառնուրդի հանքերևակումում (այսուհետ՝ հանքերևակում)՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության վերաբերյալ հանրային քննարկում(երկրորդ փուլ):