Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում սեզոնային առանձնահատկությամբ պայմանավորված՝ աշխատանքների ծավալի և հերթերի ավելացման պայմաններում մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։ Ծաղկաձոր համայնքում վերը նշված ծառայությունների մատուցումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 09:30-16:30 -ին՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում /հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շենք/: