Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահին: Գործը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`

1. դիմողի անձնագիրը և նրա պատճեն,

2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծննդյան վկայականները,

3. խնամակալ նշանակվող անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք,

4. տեղեկանք իր և երեխաների բնակության վայրի մասին,

5. անձին անգործունակ ճանաչելու կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ:

Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը քաղաքապետի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:

Ծաղկաձոր համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հասցեն է` Ծաղկաձորի քաղաքապետարան, Օրբելի եղբ. 9

why husbands cheat go women cheat husband
unfaithful husband women affair my boyfriend cheated on me quotes
mobil spy read free spyware for phone

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԱԼՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ (Իրավաբանական, քարտուղարության,անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ /բարեվարքության կազմակերպիչ/)
Ստեղծման ամսաթիվ 27/06/2013
Վերջին խմբագրման ամսաթիվ 29/01/2024
Թեմա Իրավունք
Իրավական հիմքը ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner