Առաջարկներ
Մասնակցային կարիքների գնահատում
25 մայիս 2022
Ծրագրի ընթացքում իրականացվելու են դասընթացներ, գործնական խորհրդատվություն հետազոտության կազմակերպման, մասնակցային կարիքների գնահատում և ջատագովություն, որ այդ կարիքներն արտացոլվեն զարգացման ծրագրում:
Տեղեկատվության տարածման հիմնական ուղին հանդիսանալու է սոցիալական մեդիան՝ Սոցիալական ցանցի էջում դնելու ենք հայտարարություն,
Տարածելու ենք մեր ընկերների միոցով՝ խնդրելով կիսվել իրենց էջերում:
Հայտարարությունը փակցնելու ենք գյուղապետարանի և դպրոցի հայտարարությունների տախտակի վրա:
Ապահովելու ենք Ծրագրի շարունակականությունը՝
· Ակտիվ խմբ ի անդամները ՏԻՄ-ի հետ կնքում են համագործակցության հուշագիր
Մասնակցային կառավարումը կարևոր գործընթաց է տեղական ինքնակառավարման ոլորտում, քանի որ հասարակության հետ ունեցած կապերի միջոցով են բացահայտվում համայնքում առկա խնդիրները և մշակվում լուծման համապատասխան տարբերակներ:
Ծաղկաձոր համայնքի Փյունիկ և Արտավազ բնակավայրերի բնակչությունը կազմում է 946 մարդ, որոնք մասնակից չեն լինում համայնքային որոշումների կայացմանը և հիմնականում ներգրավված չեն համայնքային կյանքին:
Ավագանին բաղկացած է 15 անդամներից, որոնցից չորսը կին է: Ավագանին ունի խորհդակցական մարմին, սակայն գյուղերի բնակիչների հետ հանդիպումներ գրեթե չեն կազմակերպվում որոշումների քննարկման համար: ՏԻՄ-ի որոշումները կայացվում են` ելնելով ավագանու և աշխատակազմի շրջանակներում կազմակերպվող քնարկումներից, և բաց է մնում բնակիչների կարիքների ուսումնասիրություն:
Այսպիսով՝ գյուղաբնակ բնակիչների կարիքները մնում են չլուծված և հետզհետե ավելանում է դժգոհությունները ՏԻՄ գործունեության նկատմամբ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել համայնքային կարիքների ներառմանը համայնքային զարգացման ծրագրի մեջ՝ ակտիվ երիտասարդների միջոցով :
Ծրագրի խնդիրներն են՝
Խնդիր 1 . Կազմավորել Ծաղկաձոր համայնքի Արտավազ և Փյունիկ բնակավայրերից 20 անձից բաղկացած ակտիվ երիտասարդների խումբ:
Խնդիր 2 . Զարգացնել ձևավորված խմբի անդամների կարողությունները մասնակցային, կառավարման, հետազոտության իրականացման, շահերի պաշտպանության և ֆոնդհայթայթման ոլորտում:
Խնդիր 3. Մասնակցային հետազոտության իրականացում և արդյունքների վերլուծություն
Խնդիր 4. Բացահայտված կարիքների ներկայացում ՏԻՄ-ին և ջատագովություն:
Հիմնախնդրի լուծման համար նախապատրաստական փուլում նախատեսվում են հետևյալ քայլերը ․
1.1 Մշակել մասնակցության հայտարություն.
1.2 դիմումների հավաքագրում,
1.3 ընտրության իրականացում:
Իրականացման փուլում նախատեսվում են հետևյալ գործողությունները ․
2.1 Նախագծել դասընթացները. դասընթացների օրերի և վայրի հստակեցում , դասընթացի նյութերի պատրաստում , դասընթացավարների ընտրություն, գրենական նյութերի ձեռք բերում, հյուրասիրության կազմակերպում:
2.2 Կազմակերպել դասընթացներ ակտիվ խմբի ներկայացուցիչների համար հետևյալ թեմաներով
l Հետազոտական մեթոդ` 2-օր ,
l ֆոնդհայթայթում`1 օր ,
l ՇՊ- 1 օր,
l մանակցային կառավարում`1 օր
3.1 Հրավիրել հետազոտող
3.2 Մշակելհետազոտության գործիքները / հարցաթերթը
3.3 Կազմակերպել հրահանգավորում ակտիվ խմբի կանանց համար
3.4. Կազմակերպել դաշտային աշխատանքներ ակտիվ խմբի միջոցով:
3.5 Վերլուծել հետազոտության արդյունքները. վեր հանել համայնքային. հիմնախնդիրները և վերլուծել դրանց առաջացման պատճառներն ու հիմքերը:
4 .1 Նախապատրաստել և նախագծել միջոցառումների ժամանակացույց ավագանու և ակտիվ խմբի հանդիպումների համար
4.2 Կազմակերպել միջոցառում ՏԻՄ-ի անդամնեի և ձևավորված խմբի մասնակցությամբ /առնվազն 5 կլոր սեղան , յուրաքանչյուրին 25 մասնակից/
Ծրագրի արդյունքներն են՝
l Ծաղկաձոր համայնքում ձևավորված ակտիվ երիտասարդների խումբ:
l Ձևավորված խմբի կարողությունները բարձրացնել առնվազն 30 %-ով կառավարման,հետազոտւթյան իրականացման,շահերի պաշտպանության և ֆոնդհայթայթման ոլորտում:
l Առկա է համայնքային կարիքների մասնկացային գնահատման զեկույց
l Համայքային կարիքները ներկայացված են ՏԻՄ-ին և ներառված զարգացման պլանի մեջ
11
Այլ
Տեղեկացված համայնք
25 մայիս 2022
Վարչատարածքային բարեփոխումների իրազեկվածության մասին։ Վարչատաչածքային բարեփոխումները Ծաղկաձոր համայնքում առաջացրած դժվարությունների, հաջողված պատմությունների և նոր հնարավորությունների մասին:
Վարչատարածքային բարեփոխումները համայնքի բնակիչների շրջանում առաջացրել է որոշակի խուճապ, դժգոհություններ, քանի որ անցյալում համայնքի և վարչատարածքների բաժանումներն ու գործառույթները եղել են այլ, իսկ նոր գործառույթների մասին իրազեկվածություն չկա:
Ինչպես նաև կան գույքային խնդիրներ հանրային լսումների, ավագանու անդամների հանդիպման, երիտասարդական խմբերի ժամանցի ապահովվման, գիտելիքների հզորացման համար:
Ծրագրի նպատակն է՝ ունենալ իրազեկված և կարողություններով հարուստ համայնք:
Ծրագրի խնդիրներն են՝
Ստեղծել ոչ ֆորմալ խումբ, որոնց հետ կիրականացվեն դասընթացներ:
Դասընթացների ավարտից հետո, ոչ ֆորմալ խմբի անդամները համայնքի բնակիչների հետ իրականացնեն իրազեկման գործընթացներ:
Մասնակցության խթանում՝ ավագանու նիստերին: ֆորմալ խմբի անդամների և իրազեկված բնակիչների (որոշ մասի) մասնակցությունը ՏԻՄ-ի աշխատանքներին։
Արդյունքներնեն՝
-Ոչ ֆորմալ խմբի գիտելիքները ՏԻՄ-ի գործառույթներին, իրավունքների և պարտականությունների մասին աճել է:
-Ծաղկաձոր համայնքում ունենք իրազեկված բնակիչներ, ովքեր համագործակցում են ՏԻՄ-ի անդամների հետ:
-Համայնքի բնակիչները իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
18
Այլ